կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 21:21
Տարածաշրջան

«Ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն». Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ

«Ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն». Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ

«Կորոնավիրուսի հետեւանքով կասեցւած դասընթացների բացը լրացնելու նպատակով ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն», այս մասին այսօր` մարտի 16-ին, կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հայտնում է alikonline.ir:

Երկրի Նախագահը կարեւորել է լրացուցիչ ուսումնական դասընթացների եւ ծրագրերի անցկացման անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ յստակեցրել. «նոր ուսումնական տարին կը մեկնարկի հէնց մեհրի 1-ից, եւ դրա շուրջ փոփոխութիւններ չի իրականացւի»։ 

Հանրապետութեան նախագահը նիստի ժամանակ շեշտել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում տարբեր կառոյցների համագործակցութեան ողջ ներուժի իրացման, այդ թւում՝ ռադիօ-հեռուստաընկերութեան, հեռուստատեսութեան, սոցիալական մեդիաների եւ ԶԼՄ-ների միջեւ բազմակողմ յարաբերութիւնների ծաւալների ընդլայնման անհրաժեշտութեան մասին:

Դոկտ. Հասան Ռոհանին կոչ է արել բոլոր թերթերին, ԶԼՄ-ներին եւ սոցիալ մեդիաների օգտատէրերին համախմբւել, եւ ժողովրդին իրազեկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցների համապատասխան տեղեկութիւններով։ 

Նա ժողովրդին յորդորել է մնալ տանը, եւ վերջում նշել, է որ կորոնավիրուսի պայքարի ազգային շտաբի յաջորդ նիստը կը կայանայ շաբաթ օրը։