Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կորոնավիրուսի հետեւանքով կասեցւած դասընթացների բացը լրացնելու նպատակով ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն», այս մասին այսօր` մարտի 16-ին, կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հայտնում է alikonline.ir-ն:
Երկրի Նախագահը կարեւորել է լրացուցիչ ուսումնական դասընթացների եւ ծրագրերի անցկացման անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ յստակեցրել. «նոր ուսումնական տարին կը մեկնարկի հէնց մեհրի 1-ից, եւ դրա շուրջ փոփոխութիւններ չի իրականացւի»։
Հանրապետութեան նախագահը նիստի ժամանակ շեշտել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում տարբեր կառոյցների համագործակցութեան ողջ ներուժի իրացման, այդ թւում՝ ռադիօ-հեռուստաընկերութեան, հեռուստատեսութեան, սոցիալական մեդիաների եւ ԶԼՄ-ների միջեւ բազմակողմ յարաբերութիւնների ծաւալների ընդլայնման անհրաժեշտութեան մասին:
Դոկտ. Հասան Ռոհանին կոչ է արել բոլոր թերթերին, ԶԼՄ-ներին եւ սոցիալ մեդիաների օգտատէրերին համախմբւել, եւ ժողովրդին իրազեկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցների համապատասխան տեղեկութիւններով։
Նա ժողովրդին յորդորել է մնալ տանը, եւ վերջում նշել, է որ կորոնավիրուսի պայքարի ազգային շտաբի յաջորդ նիստը կը կայանայ շաբաթ օրը։