|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակը » գրում է, որ գործուղումներից բարեհաջող վերադարձած Հովիկ Աբրահամյանը կշարունակի անգլերեն լեզվի ուսումնառության «կուրսերը», որն սկսել է 5 ամիս առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն, որպեսզի կարողանա ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում ազատ ասել-խոսել եվրոպացիների հետ, ինչպես «վարվում» են Տիգրան Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Վաչե Գաբրիելյանը եւ ուրիշներ: Հիմա նրա թիմում տարակուսած են՝ գուցե դադարեցնե՞ն անգլիական «կուրսերը» եւ անցնեն ռուսերենի, չէ՞ որ ռուսերենի հարցում էլ ուսանելու կարիք կա: Ասում են՝ երբ պետք է լինում ռուսերեն խոսել, Ա-4 ֆորմատի վրա մարդաբոյ տառերով գրում են, որպեսզի նա հեշտ կարդա: