կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 17:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2020 թ մարտի 16-ի ժամը 18։30-ից հայտարարվում է արտակարգ դրություն․ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը՝ փոփոխություններով

2020 թ մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ-ում հայտարարվում է արտակարգ դրություն՝ ըստ Yerkir.am-ի կառավարությունը հաստատեց նախապես հրապարակած՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը՝ համապատասխան փոփոխություններով։

Վարչապետ Փաշինյանը ամփոփ թվարկեց փոփոխությունները․

1․ ՀՀ բոլոր քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք թույլատրվում է։ ՀՀ քաղաքացիների ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ նրանից քաղաքացիություն ունե՞ն, թե՞ ոչ, թույլատրվում է մուտքը ՀՀ տարածք։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց կացության իրավունք ունեցող անձանց օդային մուտքը ՀՀ թույլատրվում է։ Այս երեք կարգավիճակներից դուրս անձանց մուտքը ՀՀ տարածք արգելվում է միայն այն քաղաքացիների դեպքում, ովքեր առողջապահության նախարարի որոշմամբ՝ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը  ծանր է, կամ վերջին 14 օրում գտնվել են այդպիսի երկրներում։ Պարետը առանձին դեպքերում կարող է սահմանել որոշ բացառություններ։

Դիվանագետների հաղորդակցությունը ապահովվում է բոլոր դեպքերում։

Ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքը արգելվում է՝ բացառությամբ բեռանափոխադրումներ իրականցնողների՝ մաքսիմում 2-3 բեռնատար։

ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելքը թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ։

Օտարերկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով ելքը թույլատրվում է, բայց ցամաքային ճանապարհով՝ ոչ։  

2․ Զորամասերում հատուկ ռեժիմ է սահմանվում։

3․ Թաղումների, հարսանիքների և այլ միջոցառումների ժամանակ 20 հոգուց ավելի մեկտեղ հավաքվելը արգելվում է միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից։

Վարչապետը նաև ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորել են, որ Հայաստանի Հանրապետության հետ փոխայցերը լինեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր արտակարգ դրություն հայտարարելու ընթացակարգը։ 

Մանրամասն՝ տեսանյութում․