Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ և դրանց արձագանքելու համար պետք է երկարաձգել արտակարգ դրությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկայացնելու մասին հարցը։
Նա նշեց, որ սա արդեն երրորդ երկարաձգումն է՝ 2020 մարտի 16-ի հայտարարված արտակարգ դրությունը վերջին անգամ երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը ժամը 17։00, հետևաբար այս անգամ մեկ ամսով երկարացնելով ստացվում է, որ այն շարունակվելու է մինչև հուլիսի 13-ը ժամը 17։00-ն։
Նախագծով նաև առաջարկվեց սահմանափակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ չկարողանա արգելանք տարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի ազդեցությունը չեզոքացնելու համար։
«Ունենք նման դեպքեր, երբ իրավաբանական անձինք աջակցություն են տալիս որոշ խմբերի, բայց քանի որ Հարկադիրն արգելանք էր դրել, աջակցությունը սահմանափակվել էր»,-նշեց նախարարը։
Օրինագծով հանվում է Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն։
Հանրային միջոցառումների արգեքը տարածվում է ողջ տարածքում, պարետը կարող է բացառություններ նախատեսել։
Հստակեցվել է նաև տնտեսկան գործունեություն իրականացնող սուբյեկտների վարքագիծը՝ նրանց աշխատակիցների մոտ վարակի կասկածի դեպքում։
Կառավարությունը հաստատեց այս որոշումը, որը ուժի մեջ թողնելու համար այսօր հատուկ նիստ կանցկացնի Ազգային Ժողովը։
Մանրամասն՝ տեսանյութում․