Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կորոնավիրուսի արձանագրված դեպքերից մեկը Մեղրիի բնակիչ է եւ պարզվում է, որ կոնկրետ ես Մեղրիից Երեւան գալիս այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել. այս մասին մարտի 15-ին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ շփումը շատ սերտ չի եղել. «Վայքում մտանք բիստրո եւ պարզվել է, որ այնտեղ այդ քաղաքացու մոտով անցել ենք: Դրա համար մոտ մեկ ժամ առաջ ես նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի։ Եթե թեստի պատասխանը լինի կեսգիշերն անց, եւ եթե պատասխանը կլինի դրական, ես եւ իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը Սեւանում։ Եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երեւան եւ կաշխատեմ արդեն Երեւանից, կառավարության իմ աշխատասենյակում»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի։