Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմից չարտերային չվերթով կիրակի գալու են թե՛ զբոսաշրջիկներ, թե՛ Հայաստանի քաղաքացիներ, թե՛ Իտալիայի հայեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կառավարությունում անցկացված՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նա տեղեկացրեց, որ դա այս պահին նախատեսված միակ չարտերային թռիչքն է Իտալիայից, բայց անհրաժեշտության դեպքում էլի կկազմակերպեն․ «Ապագայում հնարավոր է վերանայենք այդ հարցը․ այդ ապագան շատ արագ է զարգանում, կարող է լինել 2 ժամ հետո, մեկ օր հետո և այլն»։
Ուղևորները օդանավակայանից անմիջապես մեկուսացվելու են, թե ոչ՝ Ռևազյանը չգիտի։
Դեպի Հայաստան օդային հաղորդակցությունը ընդհանրապես փակելը նա նպատակահարմար չի համարում, քանի որ մտածում է՝ ավելի կբարդանա իրավիճակը, երբ այդ քաղաքացիները Հայաստան գան տրանզիտ ճանապարհով, այդ դեպքում՝ ավելի բարդ կլինի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը։
Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ շատ ավիաընկերություններ դադարեցնում են չվերթները ոչ թե այն պատճառով, որ վախենում են կորոնավիրուսից, այլև որովհետև ուղևորահոսքերն են նվազել։
«Դեռ շուտ է ասել՝ քաղավիացիան ինչ վնասներ է կրելու, բայց շատ լուրջ է, այսպիսի բան երբևէ երևի չի եղել ամբողջ աշխարհում։ Այսպիսի հեսքի նվազում երբևէ չի եղել, նայում՝ համեմատում եմ Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետ, երբ ավիացիան լրիվ ուրիշ վիճակում էր»,-ասաց նա։
Այս պահին Հայաստանում «Ռայըն էըրն» է չեղարկել թռիչքները, «Արմենիա» ավիաընկերությունն է մի քանի չվերթ չեղարկել, Իրանի ուղիղ չվերթը․ «Այդպիս լուրջ չեղարկումներ դեռ չկան Հայաստանում, բայց ուղևորահոսքը հաստատ նվազել է»։
Անդրադառնալով կառավարությունում անցկացված արտահերթ խորհրդակցության բովանդակությանը, Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ ընթացիկ աշխատանք է՝ իրենք իրենց հունով աշխատում են։
Մանրամասն՝ տեսանյութում․