Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ լավ կլինի, որ մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, առավել հարմար ժամերով և միաժամանակ էժան գներով։ Միաժամանակ, հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը հուսով ենք կզարգանա, քանզի երկրի ՀՆԱ-ն շատ է կապված ավիացիայի զարգացման հետ հետ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Որոշել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանել, և դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, ապա այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ: Այսինքն շատ լուրջ հոսքեր ենք սպասում 2020 թվականի ընթացքում», - նշեց Ռևազյանը՝ հավելելով, որ RyanAir-ի նման կազմակերպությունները կենտրոնացած չեն սփյուռքի վրա, այլ շեշտը դրված է զբոսաշրջիկի վրա:
Տաթևիկ Ռևազյանը նաև անդրադարձավ Իրանի տարածքով թռիչներ իրականացնելու անվտանգությանը՝ նշելով, որ այժմ պետք է զգուշանալ այդ երկրի տարածքով թռիչներ իրականացնելուց և որպես Քաղավիացիայի կոմիտե՝ պարտավոր են զգուշացնել դրա մասին, սակայն ավիաընկերությունն է որոշում՝ լսել կոմիտեի խորհուրդները, թե՝ոչ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ևս մեկ անգամ հերքեց այն տեղեկությունները, ըստ որի, ռուսական ավիաընկերություններից մեկը ցանկանում է Երևան-Ղրիմ թռիչքներ իրականացնել:
Ինչ վերաբերում է վաղը նախատեսվող RyanAir-ի Երևանից առաջին թռիչքին, Ռևազյանը զգուշացրեց, որ հնարավոր են խնդիրներ առաջանան՝ կապված իտալացի կարգավարների հայտարարած գործադուլի հետ: