|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սևանի «ծաղկման» փաստը խոսում է ջրի որակի վատացման մասին, ինչը գնալով խորանում է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Նրա դիտարկմամբ՝ պրոցեսները աստիճանաբար խորանում են դեպի էֆտրոֆացում։
Էվելինա Ղուկասյանը նշեց, որ լճի հատակում ջրիմուռները ավելացնում են կենսածին երևույթների բեռը և խլում են թթվածինը։
Սա նպաստում է խեցգետնի հիվանդությունների տարածմանը։
«Դուք ևս ականատես եք, որ վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ նվազել են, դա օրգանական ախտոտման հետևանք է»,-ասաց նա։
Էվելինա Ղուկասյանը նկատեց, որ այս տարվա մի փոքր ավելի սառը եղանակը նպաստեց, որ ծաղկումը ավելի մեղմ լինի, թեև, ըստ դասակարգման, շարունակում է ինտենսիվ ծաղկել։
Լճի փրկության պետական առաջին միջոցառումը՝ մաքրման կայանների տեղադրումը և բնակավայրերից հոսքաջրերի դադարեցումը, նրա համոզմամբ, լուրջ քայլ կլինի դեպի լուծումը։
Մանրամասն՝ տեսանյութում․