|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Արդեն հայտնել ենք, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնելու է Գյումրի չվերթները:
«Չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ»,- գրել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
Հարցի առնչությամբ Yerkir.am-ը կապ հաստատեց քաղաքացիական ավիացիայի տնօրեն Տաթևիկ Ռևազյանի հետ։
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ըստ «Պոբեդայի» հայաստանյան ներկայացուցչի` խնդիրն արդեն լուծվել է։
«Եղել է նման հարց, բայց հայաստանյան ներկայացւոցիչը մեզ վստահեցրեց, որ հարցն արդեն լուծվել է։ Բայց մենք առաջիկայում հանդիպում-քննարկում ենք ունենալու` հարցը համակողմանի ուսումնասիրելու ու քաննարկելու համար»,- ընգդծեց Ռևազյանը։