| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ մեկ տարվա կատարած աշխատանքն էր ամփոփում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Խոսքի հենց սկզբում նշեց, որ, պայմանավորված Մոսկվա-Թբիլիսի օդային ուղիղ հաղորդակցության բացակայության հանգամանքով, Հայաստանում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթերը, նոր ուղղություններ են բացվել: Ըստ Ռևազյանի` թեև իրենց անելիքը չէր, բայց հուլիսին` ռուս-վրացական «հակամարտությունից» հետո, ավիաընկերություններին հրավիրել են իրենց մոտ ու համոզել, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթերի տարածք:
«Քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, ոչ թե տոմսերի գների սահմանումը: Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտը` համապատասխան միջազգային ստանդարտներին: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,- ասաց Ռևազյանը` միաժամանակ պատասխանել այն ենթադրյալ հարցերին, թե ինչու է անընդհատ տարբեր երկրներ մեկնում: