կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 17:18
Քաղաքական

Զոհերին առնչվող քննության նյութերը տվել ենք, բայց տեղաշարժ չկա. ծնողը՝ կառավարության անգործության մասին

Փորձում ենք, ճանապարհ փակելով, մեր բողոքի ձայնը հասցնել մարդկանց, որ հասկանան՝ մենք այստեղից տեղ չունենք գնալու, մինչեւ չորոշվի, թե Փաշինյանի հետ հանդիպումը երբ կլինի. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Հանրապետության հրապարակում փողոց փակած ծնողներից մեկը:

Նշենք, որ այսօր անհետ կորած, գերեվարված եւ զոհված զինծառայողների ծնողները, նախ՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայով, ապա՝ Հանրապետության հրապարակի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան  փակելով՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

«Քննության նյութերը հիմնականում ծնողներն են տվել նրանց, որ տեղից շարժվեն։ Նոյեմբերի 3-ից հայտարարություն եմ տվել։ Ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսել»,- ասաց ծնողը:

Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի միջոցով չկարողանալով հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել՝  ծնողների մի խումբ հրապարակից, ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, գնաց ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ զրուցելու՝ հույսով, որ գոնե ոստիկանության միջոցով հնարավոր կլինի այդ հանդիպումը կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում