Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի, սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի մեկնարկին։
Նա, սակայն, փաստեց, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել՝ արվել են 2 233 տեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։
Դրական նոր տեստերի տոկոսը ընդհանուր տեստերի մեջ մոտավորապես նույնն է․ 25 տոկոս՝ նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։
Նախարարը ցավով նշեց, որ ունենք 18 մահվան դեպք։ Ընդհանուր մահերի թիվը՝ 245։
Թրոսյանը տեղեկացրեց, որ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր վիճակում են, բայց մեծ վերակենդանացման բաժանմունքնեում ազատ տեղեր դեռ կան։
«Իրավիճակն, իհարկե, շարունակում է մնալ լարված։ Մենք պետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք։ Պարետատան որոշումների շրջանակում պետք է խստացնենք կանոնների պահպանման վերահսկողությունը, եթե կարիք լինի՝ ըստ իրավիճակի որոշումներ փոխենք»,-եզրակացրեց Արսեն Թորոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենց ռազմավարությունն է անընդհատ խստացնել հակահամաճարակային միջոցառումների պահպանումը։
«Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունը կոնկրետ թվերով արտահայտվելու է 1 շաբաթ հետո։ Կոչ եմ անում ճշգրտորեն պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն, որը բերում է 100 տոկոսանոց արդյունքի»,-ասաց Փաշինյանը։
Նրա համոզմամբ, վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հոգեհանգիստների և հուղարկավորությունների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը, այստեղ դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները։ Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, ընդհատակյա հարսանիքներն են։
«Մեր կառավարությունը ձևավորվել է քաղաքական հարթակի և քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ, սա մի գաղափարախոսություն է, որ ընկած է մեր քաղաքականության հիմքում, կորոնավիրուսի խնդիրները լուծելու համար էլ պետք է արտահայտվի կառավարության և հասարակության զանգվածային համագործակցությունը»,-ասաց նա։
Փաշինյանի համոզմամբ՝ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն նաև պատժիչ գործողությունններ, բայց, ըստ նրա, դա կարող է լինել արդյունավետ, եթե ներառի 20 տոկոսը․ «Եթե դա գերազանցի, աշխարհում չկա մարմին, որը կարող է հսկողության տակ պահել իրավիճակը»։
Օրակարգի մյուս կարևոր հարցն է հասնել համաճարակի ավելի խորը բովանդակային փոփոխությունների՝ այդ թվում քաղաքակրթական փոփոխությունների՝ ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․