կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-23 17:03
Աշխարհ

Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են

Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են

Թաիլանդում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներից 21-ը, որոնք բուժում են անցել և շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, արդեն ամբողջությամբ ապաքինվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի առողջապահության նախարարության մշտական քարտուղարը:

«COVID-19 տեսակի վիրուսով վարակված և մեր հիվանդանոցներում բուժում ստացող 35 մարդուց 21-ն ամբողջովին ապաքինվել են: Նրանք արդեն տուն են վերադարձել»,- ասել է քարտուղարը՝ հավելելով, որ դեռ 14 հիվանդ ունեն, որոնք շարունակում են բուժումը:

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման համար հետազոտություն անցնող մեկուսացված հիվանդների թվաքանակը կիրակի օրվա դրությամբ կազմում է 1355 մարդ:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին տեղյակ են պահել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 2442 մարդ, ավելի քան 22 800-ն ապաքինվել են: Հիվանդությունը տարածվել է ևս 26 երկրում: