Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-ից 19-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն։