Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
Ըստ Ermenihaber-ի՝ ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում», քեմալականների Ժողովրդա-հանրապետական և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցությունների ղեկավարները:
Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) խմբակցությունն է զերծ մնացել Հայաստանի ու հայկական զինուժի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կամ գրավոր հայտարարություն տարածելուց:
Այս փաստին անդրադարձած` թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը դժգոհություն է հայտնում HDP-ի դրսևորած այդ կրավորական պահվածքի համար և այդ կուսակցությանն անվանում՝ «հայերի սիրահար HDP»: