Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը պատրաստ է նավթի գների անկմանը ավելի լավ, քան սեփական նավթ արդյունահանող երկրները. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ամբողջովին պատրաստ ենք: Մենք պատրաստ ենք ավելի լավ, քան նավթ արդյունահանող երկրները: Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները ու չենք կրճատի կամ նվազեցնի բյուջետային փոփոխությունները»:
Հիշեցնենք՝ մարտի 9-ին առավոտյան ռուբլին կտրուկ էժանացել է ամերիկյան և եվրոպական արժույթների նկատմամբ՝ նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+ երկրների բանակցությունների տապալումից հետո: Այդպիսով, դոլարը թանկացել է մինչև 75 ռուբլի, իսկ եվրոն՝ 85 ռուբլի 2016 թվականից ի վեր առաջին անգամ:
Բացի այդ, Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 42.6%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31.74 դոլարի: WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 48.9%-ով. այս պահի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմելով 27.72 ԱՄՆ դոլարի:
Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ «ՕՊԵԿ+»-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման թեմայի շուրջ: