|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հավանականությունը շատ մեծ է՝ չնայած նրան, որ հիվանդացության դեպքերի մասին առայժմ չի հաղորդվել։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, հայտնում է «Անադոլու»-ն։
«Թուրքիայում այդ համաճարակի տարածման հավանականությունը շատ մեծ է։ Մենք կարող ենք պարզապես հետեւյալն ասել՝ վիրուս առայժմ չի հայտնաբերվել»,- երկրի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի անդամներին ասել է Կոջան։ Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հաջորդ ամիս վիրուսի դեմ միջոցներ ձեռնարկել։ «Մենք պետք է սահմանափակենք շփումները, որքան հնարավոր է քիչ ճանապարհորդենք արտասահման, ինքնուրույն կարանտինի տակ մնանք եւ հոգ տանենք տարեցների համար»,- հավելել է նա։
Անցյալ ամիս Թուրքիան փակել էր կորոնավիրուսից առավել շատ տուժած Իրանի հետ սահմանը եւ չեղարկել այդ երկիր բոլոր չվերթները։