Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Որևէ էական փոփոխություն կամ որևէ անսպասելի փաստ չի եղել... Իսկ Բելառուսի հետ սահմանի երկայնքով մենք հարվածային խմբավորումների ձևավորում չենք նկատում։ Զգալի էսկալացիայի հավանականությունը ներկայումս ցածր է համարվում»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ Կիևը հետախուզություն ունի, որ 115 հազար ռուսական ստորաբաժանումներ կենտրոնացած են Ուկրաինայի սահմաններին, սակայն Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հավանականությունը ցածր է։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր արևմտյան գործընկերները, ռազմավարական գործընկերները փոխել են իրենց հռետորաբանությունը։ Դա կարող եք լսել Սպիտակ տան քարտուղարի խոսքերից. այսօր մենք ստացանք շատ կարևոր ազդանշան, որ վերջապես պաշտոնական հռետորաբանության մեջ «imminent» բառը, որպես «անխուսափելի», այլևս չի օգտագործվում պաշտոնական հռետորաբանության մեջ»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Նա նաև նշել է, որ 2014 թվականից ի վեր ռիսկեր կան, սակայն «այժմ» Ուկրաինա անխուսափելի ներխուժման վտանգ չի նկատվում։
«Հետևաբար, խուճապի, վախի, փախուստի, ճամպրուկները հավաքելու հիմքեր չկան»,- եզրափակել է Ռեզնիկովը։