|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Վաշինգտոնը դրական է գնահատել ՀՀ-ում իրականացված` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի արդյունքները:
«Քանի որ այն նպատակները, որ դրել էինք մեր առջեւ կատարվել են, մենք ունենք եւս մեկ հնարավորություն մեկ անգամ եւս դիմելու` այդ ծրագրի ֆինանսավորումը ստանալու համար»,- նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրի կայքէջում հրապարակված տվյալների համաձայն` ՀՀ-ն բոլոր երեք հիմնական չափորոշիչներով ստացել է դրական գնահատականներ: ՀՀ-ի հիմնական թույլ կողմը, ըստ վարչապետի, կոռուպցիոն ռիսկերն են, որոնց ուղղությամբ, սակայն, նույնպես դրական արդյունքներ են գրանցվում:
Վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստում բարձրացնել այդ հարցը` դիմել ծրագրին նոր հայտով, նոր ֆինանսավորում ստանալու համար:
«Ստանալու հավանականություն մեծ չէ, քանի որ դիմող երկրների քանակը մեծ է, եւ մրցակցությունը սուր է լինելու, բայց այս հնարավորությունից պետք է փորձել օգտվել»,- նշեց վարչապետը: