|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձանագրվել, որոնց համար վարչական տույժի կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը:
ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝ պարետատանը կից ձեւավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը:
Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաեւ համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա տեղեկատվության պահանջը:
Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ հանրապետության ԶԼՄ դաշտը եւ սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսեւորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է:
Պատմության դժվար ճամանակահատվածներում միասնաբար հանդես գալու այս երեւույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։