Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել. մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից։ Կուսակցության վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ պաշտոնապես չեն բացառում նման հնարավորությունը, և ասում են, որ որոշում կկայացնեն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում։
Պարզվում է, նման զարգացումների պատճառը Քաղաքաշինության նախարարության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, որոշել է ՕԵԿ-ից ետ վերցնել այդ պորտֆելը:
Չի բացառվում, որ նման մտադրության պատճառն այն է, որ նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու են նաև Դաշնակցության ներկայացուցիչները, և ուրեմն, գործող կոալիցիայի ներկայացուցիչները պետք է նեղ անեն, տեղ անեն։
Իսկ թե ինչո՞ւ է Աբրահամյանը որոշել հենց Քաղաքաշինության նախարարությունն առնել ՕԵԿ-ի ձեռքից, հասկանալի է։ ՕԵԿ-ական քվոտայով նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հենց Աբրահամյանի մարդն է։ Այսինքն Աբրահամյանը չի կարող ինքն իրենից պաշտոն վերցնել։
Արմեն Երիցյանը, չնայած նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից։
Ամենախոցելին, ստացվում է, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Թադևոսյանը համարվում է Շինանյութի Սերգեյ անունով հայտնի Սերգեյ Մանուկյանի հովանավորյալը, վերջինս էլ բավական կարևոր մարդ է «Օրինաց երկրի» համար, ու եթե ՕԵԿ-ը չկարողանա պաշտպանել իր նախարարին, կուսակցության ներսում մթնոլորտը կարող է լրջորեն խաթարվել։
Շատերը մտածում են, թե ՕԵԿ-ը բլեֆ է անում, երբ ասում է, որ դուրս կգա կոալիցիայից. ի վերջո Արթուր Բաղդասարյանը պահպանում է ԱԽՔ պաշտոնը, և մեծ է հավանականությունը, որ այս կուսակցությունը կբավարարվի առաջարկվելիք երկու պորտֆելով։ Բայց հակառակը բացառել չի կարելի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։