ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել աշխատանքային այցին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշախանությունների տարբեր օղակների համար: Միակ թեզը, որ այդ օրերին փորձեցին շրջանառել նրանք այն էր, որ «Սերժ Սարգսյանը չի վերադառնա արտասահմանյան այցից և կխուսափի իրեն վերագրվող քրեական պատասխանատվությունից»:
Այս թեզը սակայն թիթեռի կյանք ունեցավ, քանզի նախատեսված ժամկետներում մեր պատվիրակությունը վերադարձավ Բրյուսելից, ինչը իշխանական պրիմիտիվ քարոզիչները փորձեցին ներկայացնել “Հանրապետականները վերադառնում են” երկիմաստ, բայց անհեթեթ դատարկախոսությամբ:
Իշխանություններն ուենցան բականաչափ խելք վերջիվերջո չխոչընդտոել Սարգսյանի այցը Բրյուսել մի պարզ պատճառով, որը հայտնի դարձավ երեկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից՝ Նիկոլ Փաշինանն ինքն էր պատրաստվում մեկնել Բրյուսել Սերժ Սարգսյանից 3 օր հետո: Ակնհայտ է, որ այս դեպքում նա ոչ մի կերպ չէր կարող եվրոպացի գործընկերների մոտ հիմնավորել, թե ինչու է օրեր առաջ խոչընդոտել ընդդիմության առաջնորդներից մեկի այցը Բրյուսել:
Փաշինյանի այսօրվա այցը հատկանշական է մի քանի պատճառներով:
1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որևէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ:
2. Հետևաբար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել և բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել:
3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:
Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը:
Սակայն այսօր «հպարտ քաղաքացու անձնագիր» և ծաղիկ բաժանելով նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու»:
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցը Բրյուսել: Նա հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։