Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի կառավարության որոշմամբ, սահմանին Վրաստանի և արտասահմանի քաղաքացիների համար գործում են սահմանափակումներ և Իտալիայի հետ չվերթները ժամանակավորապես դադարեցվում են:
Վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող համակարգող խորհուրդն անցկացրել է հերթական հանդիպումը: Խորհրդի նիստին Վրաստանի կառավարության ղեկավարը լսել է տեղեկություն Վրաստանում կորոնվիրուսով վարակված 9 հիվանդների առողջական վիճակի և աշխարհում տիրող ընդհանուր համաճարակային իրավիճակի մասին: Նիստին նշվել է, որ վարակված հիվանդների առողջական վիճակը բավարար է:
Համակարգող խորհրդին տրամադրվել է տեղեկություն, այս պահի դրությամբ կարանտինում է մնում 162 մարդ:
«Վրաստանի սահմանը հատելիս գործում են որոշ սահմանափակումներ, ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների համար, մասնավորապես. Առողջապահության համաշարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային ռիսկ ունեցող երկրներից հայրենիք վերադառնալիս Վրաստանի քաղաքացին պարտավոր է, սահմանային անցակետում անցնել ստուգում և անցնել 14-օրյա պարտադիր կարանտին: Ինչպես նաև, Վրաստան մուտք գործած արտասահմանյան երկրների քաղաքացիները, որոնք վերջին 14 օրերի ընթացքում գտնվում էին կամ ճամփորդում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային ռիսկ ունեցող երկրներում, ենթարկվեն ինտենսիվ ստուգման և այնուհետև անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին կամ սահմանին ներկայացնեն կորոնավիրուսի (COVID -19) ստուգման PCR տեղեկանք, որը պետք է տրված լինի մեկնման երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից, իսկ տարանցիկ ուղևորության դեպքում, տարանցիկ երկրի համապատասխան լաբորատորիայի կողմից»,- նշված է Վրաստանի կառավարության վարչության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նաև, ժամանակավորապես դադարեցվում են չվերթներն Իտալիայի հետ:
Վրաստանի կառավարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում, խուսափել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված համաճարակային ռիսկ ունեցող երկրներ՝ Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան ճամփորդելուց: