կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 09:40
Աշխարհ

Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Վրաստանի կառավարության որոշմամբ ավիահաղորդակցությունը Վրաստանի և Իրանի միջև ժամանակավորապես դադարեցվել է. տեղեկացնում է Gazetta.ru-ն՝ երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ Վրաստանում դեռևս կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, բայց Իրանում, ըստ վերջին տվյալների, 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:

Քաղավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին այն մասին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու նպատակով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա: