Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Ժ/Պ Պետրոս Մանուկյանի պաշտոնական պարզաբանումն այն մասին, որ աշխատողներին ստիպում են ազատման դիմումներ գրել։ Նա մասնավորապես նշել է, որ եթե կլինեն անօրինական գործողություններ եւ փաստեր դրանց վերաբերյալ, նա որպես ՀՀ պատգամավոր պատրաստ է զբաղվել այդ հարցով. հայտնում է Yerkir.am-ը
Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Առողջապահության նախարարությունը ինձ տրամադրել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Ժ/Պ Պետրոս Մանուկյանի պաշտոնական պարզաբանումն այն մասին, որ աշխատողներին ստիպում են ազատման դիմումներ գրել։
Գրության մեջ նշվում է հետեւալը․
- Ի պատասխան Ձեր 28․02․2020 թ․-ի թիվ ԼՔ/3843-2020 գրության, տեղեկացնում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում աշխատակիցների կողմից աշխատանքայյին պարտականությունները չկատարելու եւ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վարքագծի նորմերը չպահպանելու, մասնավորապես՝ դեղորայքի պահպանման հատուկ ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու եւ ստանալու, աշխատանքային ժամին աշխատավայրից բացակայելու, ինչպես նաեւ աշխատանքային ժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ ոչ պատշաճ բառապաշար կիրառելու եւ այլնի համար, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց, որը կրելու է շարունակական բնույթ։
Անհրաժեշտ է նշել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցներին որեւէ մեկը չի ստիպում որեւէ գործողություն կատարել, վերջիններից միայն պահանջվում է պատշաճ կատարել իրենց աշխատանքային գործառույթները։
- Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ եթե կլինեն անօրինական գործողություններ եւ փաստեր դրանց վերաբերյալ, ես որպես ՀՀ պատգամավոր պատրաստ եմ զբաղվել այդ հարցով»։