կարևոր
4189 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-23 17:58
Հասարակություն

Թուրքիայի երկրաշարժի զոհն է դարձել նաև Քըրքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Թուրքիայի երկրաշարժի զոհն է դարձել նաև Քըրքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի քարե զոհերից մեկն էլ դարձել է Հաթայ նահանգի Քըրքխան գավառի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Բիանեթ» լրատվական կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ 1830-ականներին կառուցված և 15 տարի անծուխ մնացած Քըրքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել էր 1977 թ․ և նախքան երկրաշարժն էլ բարձիթողի վիճակում էր գտնվում։

Նշենք, որ ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին ենթակա հիշյալ եկեղեցին 1998 թ․ բռնազավթվել էր Թուրքիայի Հիմնադրամների ընդհանուր տնօրինության կողմից։ Որպես այդ գործողության «հիմնավորում»՝ բերվել էր այն փաստարկը, թե եկեղեցին այլևս ծուխ չունի։ Այդ տարեթվից հետո սույն եկեղեցին փաստացիորեն գտնվել է լքված վիճակում է։

Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝

https://bianet.org/bianet/toplum/274706-can-dustu-ezan-sustu-hazan-gocuk-altinda

https://www.agos.com.tr/tr/yazi/13475/agos-un-arsivinden-kirikhan-kilisesine-el-konuldu

Մելինե Անումյան

Akunq.net