|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ «կոմա, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժման մեջ գտնվող օտարերկրացի քաղաքացին մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Վանուդ Արաղինեժադն է:
Նա հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: