կարևոր
3181 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 18:41
Հասարակություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենը հարցաքննվել է. NEWS.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենը հարցաքննվել է. NEWS.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ համավարակի ընթացքում կատարված չարաշահումների վարույթի շրջանակում հարցաքննվել է «Սուրգ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոմիտեում քննվող որեւէ վարույթում Հովակիմյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, իսկ արդեն հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություն կոմիտեն չի հայտնում:

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի մամուլի ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նախաքննությունը շարունակվում է: