Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ՝ հռոմեացի պատմիչներ Դիոն Կասսիոսի ու Գայոս Սվետոնիոսի՝ երբ 64 թ. հուլիսի 19-ի գիշերը կրակը լիզելով վայելում էր Հռոմը, արյունռուշտ կայսր Ներոնը, բեմական զգեստով կանգնած, շուրթերը լիզելով` վայելում էր տեսարանն ու ներշնչվելով` երգում: Այսինքն` մարդը ծլվլացող փոքրիկ ճնճղուկի ու դաշտում արածող չալ հորթուկի կամ խրխնջալով մորը որոնող նարինջ զամբիկի մասին գրել չէր կարողանում: Այդ ամենը նրան չէին ոգեւորում, ներշնչում, այնպես, օրինակ, բանաստեղծին կոգևորեին օդում ճախրող որսորդ արծիվն ու նրանից մի կերպ խույս տվող աղավնին, փողոցներով անցնող կառքն ու դրա ձայնից մոր փեշը բռնող ոտաբոբիկ մանկիկը, արևն ու լուսինը, աղբյուրի զուլալ ջրերն ու դրանցով պապակը հագեցնող մարդը:
Միով բանիվ` մարդուն գաղջ էր պետք, մտքի տիղմ, հոգու գարշանք, աչքի զարհուրանք. սրտի մորմոք: Մարդը բնությունից ու բնականությունից ներշնչվել չէր կարողանում. հակամարդ էր:
Ճիշտ է, մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը աղերս չունի Հռոմի Ներոն կայսեր հետ (բացի անվան առաջին սկզբնատառերից), որովհետև պատմիչներից ոչ մեկը չի հիշատակում, որ Ներոնը հռոմեացի ժողովրդի թեկնածուն է եղել, առավել ևս` փրկիչը:
Այնուամենայնիվ, ներեք «վրիպակիս» համար, բացի անվան սկզբնատառերից, այս մարդկանց մեջ կարեւոր նմանություններ ու աղերսներ կան: Ամենակարևոր նմանությունն այն է, որ երկուսն էլ ոգեշնչվում են գաղջից ու դաժան մթնոլորտից, անմարդկային կենցաղից:
Եթե Ներոնին հրդեհ էր պետք ոգեշնչվելու համար, Հայաստանի ժողովրդի թեկնածու Պապ, ներեցեք, Նիկոլ թագավորին, ներեցեք, Փաշինյանին քաղաքական տիղմ մթնոլորտ է պետք, որպեսզի ոգեշնչվի եւ «անի իր քայլը» կամ «արդարությանն ասի այո՛»:
Մի խնձոր են` երկու մասի բաժանած, պարզապես գրողի տարած դարերն են նրանց իրարից հեռու պահել: Անկեղծ լինեմ, չեմ հիշում` Ներոն կայսեր բանստեղծությունները, որովհետև նրա միակ ժողովածուն, իմ սիրած փետուրով գրչի հետ, տարել է մեր հարեւան Հրայր Թովման և չի վերադարձել, բայց Նիկոլ Փաշինյանի բանաստեղծությունները, թվով երկուսը, կարդացել եմ և համոզվել, որ, եթե նա ապրեր Վանի թագավորության անկման ժամանակ, երբ Ասորեստանը պարբերաբար ասպատակում էր մեր երկիրը, ապա հայ ժողովուրդը կունենար աշխարհի ամենահին բանաստեղծներից մեկին, անշուշտ, այդ բանստեղծը կլիներ ամենահին գրական ժանրի՝ «Գաղջի ու խավարի» հիմնադիր-քերթողը, որը պետք է հիմք դառնար կլասիցիզմի համար. ինչե~ր, ինչե~ր կորցրեց կլասիցիստական գրականությունը:
Մարդը կյանքում մի արձակ ստեղծագործություն է գրել, ավելի ուղիղ` քերթել, որտեղ պատմում է խառնակություններ հրահրելու, ընկերներին լքելու և փախչելու եբրայական արվեստի մասին: Նաև երկու բանաստեղծություն, որի առաջ դեռ դարերը կխոնարհվեն, և որոնք ընթերցելիս, քեզ զգում ես Դարեհ 3-ի սիրելի դահճի տապարի անխուսափելի հարվածից երեք վայրկյան հեռու: Թվում է` երկինքը փլվում է, և ուր, որ է, սատանան քեզ ճանկելու է և տանի քառսուն գազ խոր` Լևոն անունով մի եբրայեցու մոտ` դժողքի կրակարանին կից, մթության ու խավարի մեջ շերտած կարտոֆիլ ու գարեհաց ուտելու… մինչև լույսերը տան:
Իսկ եթե ավելի լուրջ, վարչապետը լավ կանի` այլևս չստեղծագործի (գրական առումով, անշուշտ), որովհետև, ինչպես հասկացանք, նրա գրական հավակնությունները մեծ են, իսկ մենք, ինչպես դասականն էր ասում, կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Գեւորգ Գյուլումյան