|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր՝ երթի ընթացքում, մի պահ մտա սուպերմարկետ հեռախոսս լիցքավորելու, մեկ էլ տեսնեմ մի տատիկ՝ կանգնած տերմինալի դիմաց գրիչը ձեռքին թղթադրամների վրա ինչ-որ բան էր գրում.
Շատ հետաքրքրեց. մոտեցա, հետաքրքրվեցի.
-Տատի ջան, էդ ի՞նչ ես գրում գումարի վրա,-աչքի պոչով նայեցի թղթադրամին
-Կոմունալներն եմ մուծում բալես, փողի վրա էլ գրում եմ «նիկոլ սուտասան», «նիկոլ դավաճան», «նիկոլ թուրք». Ասեց գազը չի թանկանա՝ թանկացավ, ջուրը չի թանկանա՝ թանկացավ, հոսանքը չի թանկանա՝ թանկացավ:
Բան չունեի ավելացնելու, միայն ասեցի որ, շտկելու ենք տատի ջան, հե՛չ չնեղվես:
Հայկ Աթոյան