Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետեւանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։
Իշխանության մեր աղբյուրն ասաց, որ նշաձող է սահմանվել․ եթե իշխանությանը չհաջողվի գոնե 500 հազար ձայն հավաքել, ապա ամեն մեկն իր մաշկի վրա զգալու է դրա «հետեւանքները»։ Իսկ եթե հավաքեք 650 հազար եւ ավելի, ի՞նչ է լինելու։ «Մարդ ենք ուտելու»,- իբրեւ թե կատակեց մեր աղբյուրը, հետո լրջանալով բացատրեց, որ անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով, հատկապես՝ արմատական։
Հարցրինք՝ իսկ ի՞նչ են անում, որ չձախողեն հանրաքվեն, ակտիվ քարոզչություն էլ կարծես թե չի ընթանում։ «Մի երկու օր կհանդիպենք, կասենք՝ եթե չեք ուզում «այո»-ն հաղթի, ուրեմն պատրաստ եղեք, որ նախկինները հետ են գալու, ու մարդիկ սարսափած կգնան «այո»-ին կողմ կքվեարկեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։