կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 10:56
Քաղաքական

Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի դաժան հետևանքները մեր երկիրը, անվտանգության համակարգը, պարզապես հայ մարդը դեռ երկար է զգալու. Տիգրան Աբրահամյան

Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի դաժան հետևանքները մեր երկիրը, անվտանգության համակարգը, պարզապես հայ մարդը դեռ երկար է զգալու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, սահմաններում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ հարցադրումների/պատասխանների պակաս չկար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Թե այն ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի, միջազգային հանրության, ընդդիմության, զինված ուժերի կամ պարզապես հանրության վրա կբարդվի, դա հարցի միայն մեկ կողմն է։

Իրականում մեկ պարզ հարցի պատասխան այդպես էլ իշխանությունը նորմալ չի տվել։
Ինչո՞ւ էր սահմանի այդքան մեծ հատված անպաշտպան։

Սա այս թեմայի առանցքն է, որն էլ այսօր երկիրը պայթյունավտանգ իրադրության է հասցրել։ Իսկ մնացած զարգացումները դրա հետևանքներն են։

Բոլոր վերլուծությունների, ուսումնասիրությունների, ենթադրությունների կամ կանխատեսումների հիմքում պետք է դնել դա։

Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, ինչի դաժան հետևանքները մեր երկիրը, անվտանգության համակարգը, պարզապես հայ մարդը դեռ երկար է զգալու», - գրել է նա։