|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի Գերագույն Ռադան արտահերթ նիստում փոխվարչապետ, տարածքային եւ համայնքների զարգացման նախարար Դենիս Շմիգալը նշանակվել է վարչապետ։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Շմիգալի նշանակմանը կողմ է արտահայտվել Ռադայի 291 պատգամավոր, այն դեպքում, երբ առնվազն 226 ձայն է անհրաժեշտ եղել։
Դենիս Շմիգալը ծնվել է 1975 թ.-ի հոկտեմբերի 15-ին Լվովում։ Գերազանցությամբ ավարտել է Լվովի պոլիտեխնիկական համալսարան 1997 թ.-ին։ Հինգ տարի անց դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու։ Պաշտոնավարել է Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչակազմում, ապա եւ նշանակվել Ռադայի կողմից 2020 թ.-ին՝ փոխվարչապետ, տարածքային եւ համայնքների զարգացման նախարար։