|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը գնալով կխորանա: Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հատկապես մեր գրասենյակի հետ շատ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել: «Հայաստանը Սփյուռքին է պետք, և Սփյուռքը՝ հայրենիքին»,- նշեց Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծեց, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առնչվող մի շարք ուղղություններ:
Այնուհետ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելեց «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջեցին հիմնադրամում, ծանոթացան ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ»,- նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: