|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԵՄ-ն պետք է համատեղ ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի վերջինս չկարողանա օգտագործել փախստականներին իր քաղաքական նպատակների համար. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Ըստ կանցլերի՝ այն փախստականները, որոնք հայտնվել են Հունաստանի հետ սահմանին, անմիջապես չեն փախչում Սիրիայից, այլ երկար տարիներ ապրում են Թուրքիայում: Կուրցը նշում է, որ Էրդողանը հատուկ է կազմակերպել այս ակցիան. տրամադրվել են ավտոբուսներ, նախապես տեղեկացվել են փախստականները:
«Նախագահ Էրդողանը այս իրավիճակում օգտագործում է մարդկանց որպես խաղային գնդակ, զենք և ԵՄ-ի վրա ճնշման գործիք: Դա անազնիվ է և պետք է կտրականապես դատապարտվի», - Կուրցի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ 2016 թ. համաձայնության էր եկել փախստականների հարցում: Ըստ դրա՝ ԵՄ-ն մի քանի միլիարդ եվրոյի օգնություն էր ցուցաբերում Թուրքիային՝ փախստականների հարցը կարգավորելու համար: