կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 13:25
Քաղաքական

Տեր-Պետրոսյանն անազնիվ նկրտումներ ունի, ահա, թե ինչու մենակ մնաց. ՀՀԿ-ական

Տեր-Պետրոսյանն անազնիվ նկրտումներ ունի, ահա, թե ինչու մենակ մնաց. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իսկապե՞ս եռյակն այլևս չկա, ինչպես այդ մասին նշել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Եթե եռյակի լիդերներից որևէ մեկն ասում է, որ եռյակ այլևս չկա, ես ի՞նչ իրավունք ունեմ հակառակը պնդելու: Գուցե երկյակ կա, ի՞նչ իմանամ»:

 

Հարցին` ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում մենակ է մնացել, պատգամավորը պատասխանեց. «Դե« գիտեք, այդպիսի երգ էլ կա` «Մենք մենակ ենք մնացել»: Ըստ երևույթին` Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունները բացահայտվել են, որ ինքն անազնիվ նկրտումներ ունի, ահա, թե ինչու մենակ է մնացել»:

 

Խոսելով ԲՀԿ-ի շուրջ կատարվող զարգացումների մասին` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ԲՀԿ խմբակցության կողմից քառօրյան բոյկոտելը ընդամենը էպիզոդ էր, իսկ, ընդհանուր առմամբ, այդ քաղաքական ուժը ունի որոշակի բարդույթներ: Դիտարկմանը, որ այդ բարդույթներն առաջացան իշխանությունների կողմից ԲՀԿ-ի հանդեպ բռնաճնշումներից հետո, պատգամավորը նշեց, թե համաձայն չէ այդ տեսակետի հետ, և որ իշխանությունները միայն ստուգումներ են անցկացրել, այլ ոչ` բռնաճնշումներ: