Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։
Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»,- գրել է Դավիթ Բաբայանը։