|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթը մրցույթից հետո առաջին անգամ համերգով հանդես է եկել Վիեննայում. հայտնում է BBC Russian-ը:
Անցած շաբաթ Կոնչիտային ընդունել էր Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը և շնորհակալություն հայտնել նրան տոլերանտության քարոզի համար։ Նա ասել է, որ Կոնչիտայի ելույթը պատիվ է Ավստրիայի համար:
Ֆայմանի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը հույս է հայտնել, որ Կոնչիտայի հաղթանակը կոալիցիայի իրենց գործընկերներին՝ Ժողովրդական կուսակցությանը, կստիպի ավելի ակտիվորեն հանդես գալ Ավստրիայում սեռական փոքրամասնությունների իրավունքների օգտին: