կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-01 10:05
Առանց Կատեգորիա

Անազնիվ խաղ

Անազնիվ խաղ

Կոալիցիոն երկու առաջատար ուժերը փորձում են իրենց հարաբերություններում առկա անվստահության մթնոլորտը հերթական անգամ հաղթահարել արհեստական ճանապարհով: Բայց մեծ հաշվով դա նրանց և միայն նրանց խնդիրն է: Հարցն այն է, սակայն, որ դրա համար նրանք ընտրել են շատ տարօրինակ, բայց և տարածված մի ճանապարհ. առաջացած լարվածության մեղավորությունը բարդել երրորդ կողմի` լրատվամիջոցների, հասարակության, իրենց լավը չուզող ինչ-որ անհասկանալի ուժերի վրա` խաղարկելով շաբլոնային փրկօղակ դարձած դավադրության տեսությունը:

 

Եվ դա այն դեպքում, երբ հենց իրենք են ստեղծում տեղեկատվական խայծերը, իրենք են իրենց հայտարարություններով, գործողություններով, տեղեկատվական արտահոսքերով բորբոքում իրադրությունը, փորձում ճնշում գործադրել մեկմեկու վրա և դիվիդենդներ շահել դրանից:

 

Լրատվամիջոցները, հասարակությունը, իհարկե, գուցե մի քիչ ինտրիգների, սենսացիաների ետևից ընկնելով, տուրք են տալիս այդ ամենին: Բայց նրանք մնում են ընդամենը արձանագրողի, դիտորդի, երբեմն գործիքի կարգավիճակում: Մեղքերը նրանց վրա բարդելն, իհարկե, ամենադյուրին գործն է: Բայց դա նաև, մեղմ ասած, խիստ անազնիվ է նույն հասարակության նկատմամբ, որը ոչ միայն բացարձակապես որևէ կապ չունի ներքին այդ «ռազբորկաների» հետ, այլև դրանց արդյունքում հայտնվելու է պարտվողի դերում: