|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ երկրի իշխանությունների հասցեին ուղղված քննադատություններին: Քըլըչդարօղլուն վերջին շրջանում Սիրիայում թուրքական բանակի մարտական կորուստների վերաբերյալ հայտարարել էր, որ Էրդողանն անտեղի մահվան է ուղարկում թուրքերին. հայտնում է Yerkir.am-ը:
«Ղազի (հանուն իսլամի և Թուրքիայի կռվողներին տրվող պատվանուն) Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Չանաքքալեում ի՞նչ էր ասում մեր զինվորներին: Ասում էր՝ «Ես ձեզ հրամայում եմ մահանալ»: Քեմա՛լ բեյ, դու նախ և առաջ քո կուսակցության անցյալին ծանոթացիր: Մենք այդ զոհերը տվել ենք Բադրում, Ուհուդում, Հունայնում, Խանդաքում (հանուն իսլամի մղված կռիվներ 7-րդ դարում), Սելջուկների և Օսմանյանների ժամանակ, և սրանից հետո էլ ենք շարունակելու տալ Քեմալ բեյ», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: