|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականաչափ բարելավվել է։ Մասնավորապես՝ վիրուսի օջախ համարվող Հուբեյ նահանգում արդեն 5 օր շարունակ նոր դեպքեր չեն արձանագրվել. հայտնում է Yerkir.am-ը՝ CNN-ին հղումով։
Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք, որոնք բոլորը բերվել են արտերկրից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 23-ի ժամը 08.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339.041 դեպք, որից 14.705-ը՝ մահվան, և 98.799-ը՝ առողջացման: