Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. Օ., 1976 թ.) և «Mercedes Benz» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., 1992 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել Ն. Օ.-ին: Վերջինս և ուղևոր՝ Ա. Մ.-ն (1982 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: