|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի խորհրդարանի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանը՝ Էրդողանին «գյավուր» բառի համար նախազգուշացում տալու պահանջով. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Evrensel.net կայքից:
Երեկ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Դուք կարող եք այս ազգին ցավեցնել՝ գողանալով գյավուրի (անհավատի) թուրը, բայց երբեք չեք կարող կոտրել պայքարի վճռականությունը»:
Փայլանը նշում է, որ Էրդողանը թիրախավորելով ոչ մուսուլմաններին, թշնամական և խտրական վերաբերմունք է ցուցադրում, իսկ «գյավուր» բառը նվաստացնող, թշնամություն և խտրականություն պարունակող բառ է:
«Անընդունելի է, որ երկրի նախագահն ու կուսակցության ղեկավարը, թիրախավորի նաև քրիստոնեական համայնքը, որի անդամն եմ համարվում նաև ես», - նշում է Փայլանը՝ պահանջելով նախազգուշացում տալ երկրի առաջնորդին: