|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա պարզաբանի Քամիշլիի հայ հոգևորականներ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության դեպքը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Hawar լրատվական գործակալությունը:
«Մենք հետևողական ենք լինելու, որ նախագահ Թրամփն այս չորեքշաբթի հրապարակավ ճնշում գործադրի թուրք նախագահ Էրդողանի վրա ԻՊ զինյալների կողմից հայ կաթոլիկ հոգևորականների սպանության կապակցությամբ, Սիրիայի այն շրջաններում, որտեղ շարունակաբար աճում է Անկարայի դաշնակիցների վերահսկողությունը»,- նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայ կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը նոյեմբերի 11-ին սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Նշենք նաև, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ նույնպես իր ցավակցություններն էր հայտնել հայ հոգևորականների սպանության կապակցությամբ:
Հայ հոգևորականների հուղարկավորման արարողությունը՝ տեսանյութում: