Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը օրերս Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեղու վրա հարձակման հարցը տեղափոխել է խորհրդարան և գրավոր հարցում է ուղարկել երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
«Չեք կարծո՞ւմ, որ փոքրամասնությունների աղոթավայրերի նկատմամբ ատելությամբ իրականացվող հարձակումների վրա դեր չի խաղացել Թուրքիայի նախագահի կողմից օգտագործված «թրի մնացորդ» արտահայտությունը։
Ի՞նչպիսի միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման ենթարկվող փոքրամասնությունների աղոթավայրերի անվտանգությունը պահպանելու համար։
Կարծում եմ, որ ատելությամբ իրականացվող այս հարձակումներն, ինչպես նախկինում, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի կամ անտեսանելի ուժերի կողմից։ Կարո՞ղ եք հանգստությամբ հակառակը պնդել», - նշվում է հարցման մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մի թուրք քաղաքացի փորձել էր այրել հայկական եկեղեցին (վնասվել էր դուռը). ձերբակալվելուց հետո քաղաքացին հայտարարել էր, որ նման բան է արել, որովհետև «կորոնավիրուսը հայերի ձեռքի գործն է»։
Ավելի վաղ Էրդողանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներին անվանել էր «թրի մնացուկներ»։ Այս արտահայտությունը սկզբնապես կիրառվում էր այն հայերի նկատմամբ, որոնք մազապուրծ էին եղել ցեղասպանությունից, իսկ հետագայում այդ տերմինն օգտագործվեց Դերսիմի կոտորածներից հետո՝ ալևիների նկատմամբ։