կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 06:45
Սպորտ

Սոչիի Օլիմպիական խաղերը կհամատեղի անհամատեղելին

Սոչիի Օլիմպիական խաղերը  կհամատեղի անհամատեղելին

«Հրապարակը» գրում է. «Վաղը նախագահական ինքնաթիռը կուղեւորվի դեպի Սոչի՝ համատեղելով անհամատեղելին. Գագիկ Ծառուկյանը կնստի ոչ միայն Սերժ Սարգսյանի կողքին, այլեւ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի: Յուրի Վարդանյանի «ջրերը» նույն առվով չեն հոսում ոչ միայն Ծառուկյանի, այլեւ բռնցքամարտի ազգային հավաքականի նոր մարզչի հետ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին: Ըստ մեր տեղեկությունների` Յու. Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին:

 

Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` փորձեցինք ճշտել նախորդ օրը: Յուրի Վարդանյանի հեռախոսին պատասխանեց գործավարը, խոստացավ ճշտել, հետ զանգել, ինչն էլ երկու օր շարունակ չարեց: Ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները 70-ականների մյուս լեգենդ Յու. Վարդանյանի հետ բանի նման չեն` հարցրինք Դավիթ Թորոսյանին: «Մենք իրար հետ խնդիրներ չունենք»,- խուսանավեց Թորոսյանը: Ասում են` նա փողը չի փոխանցելու: «Չէ, որեւէ խնդիր չի եղել...»,- հերքեց ու չցանկացավ շարունակել: Ի դեպ, Դավիթ Թորոսյանը, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի համակուրսեցին է՝ 70-ականների բանասիրական ֆակուլտետի: Փաստորեն, բանասիրականը ոչ միայն նախագահներ, այլեւ բռնցքամարտիկներ է տվել»: