|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենց Փարլին հայտարարել է, որ դեմ են Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի գործողություններին և կանգնած են Հունաստանի և Կիպրոսի կողքին. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է ensonhaber.com կայքը:
Թուրքական կայքը իր վրդովմունքն է հայտնում, որ Ֆրանսիան, ով բազմիցս հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողքին կանգնած լինելու մասին, այժմ թշնամական հայտարարություններով է հանդես գալիս:
«Ֆրանսիան Էգեյան և Միջերկրական ծովերում բազմաթիվ լարվածություններին վերջ տալու համար ցանկանում է լինել Հունաստանի կողքին», - նշում է Փարլին:
Դեռևս հունվար ամսին Ֆրանսիայում կայացել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և Հունաստանի վարչապետ Կիրիակող Միցոտակիսի միջև հանդիպումը, որի ընթացքում շեշտվել էր երկու երկրների ռազմական համագործակցության ամրապնդումը:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ, անտեսելով միջազգային հանրության, գերտերությունների և միջազգային կառույցների կոչերը, որոնողական և հորատման ապօրինի աշխատանքներ է տանում Կիպրոսի ջրերում, որտեղ գործում են երկու թուրքական նավ, իսկ վերջերս Թուրքիան հայտարարեց, որ երրորդ նավն է ուղարկում: Բացի այդ՝ 2019 թ. նոյեմբերին Թուրքիան համաձայնագիր էր կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ:
Փարլին նաև իր մտահոգություններն է հայտնել Լիբիայում հակամարտող կողմերից մեկի հետ կնքված պայմանագրի վերաբերյալ՝ նշելով, որ դրա հակաօրինական է և խախտում է տարածաշրջանի անվտանգությունը: