|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պոլսում տեղի ունեցած պայթյունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Ըստ Hurriyet-ի՝ վկայակոչելով Reuters-ին՝ Մերկելը մտահոգություն է հայտնել պայթյունից զոհվածների թվում գերմանացիների առկայության կապակցությամբ:
«Վախկոտաբար իրականացված ահաբեկչական այս հարձակումները ատելությամբ դատապարտում ենք: Մենք կանգնած ենք Թուրքիայի կողքին: Մեր մտքերը պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորվածների ընտանիքների հետ է»,- զրույցի ընթացքում նշել է Մերկելը:
Հիշեցնենք, որ իրենց քաղաքացիների մասին մտահոգություն էին հայտնել նաև Անկարայում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները: