Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նվազագույնը 16 թուրք զինվոր և Սիրիայից Լիբիա ուղարկված ավելի քան 100 վարձկան սպանվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների ժամանակ. այս մասին հաղորդում է Sky Arab News-ը, հղում անելով գեներալ Հալիֆե Հաֆթարի ղեկավարած Լիբիայի ազգային բանակի աղբյուրներին:
Օրեր առաջ ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ընթացքում Հաֆթարը հայտարարել էր, որ Թուրքիան և Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, օգտվելով հրադադարից, Սիրայից նոր զորամիավորումներ են տեղափոխել Լիբիա. հայտնում է Yerkir.am-ը:
Հաֆթարը նաև նշել էր, որ կդադարեցնի ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ երկրից դուրս բերվեն թուրքական զորքերը: Ի պատասխան՝ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հաֆթարին չի դիտարկում որպես բանակցային կողմ, իսկ Լիբիայում թուրքական գործունեությունը բխում է Թուրքիայի ազգային շահերից: